Ի՞նչ հետևանքներ կունենան աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանի համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ, միջազգայնագետ Նարինե Մեհրաբյանը, որի հետ խոսեցինք աշխարհաքաղաքական միտումներից՝ հիբրիդային և սովորական պատերազմներից, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցող պայքարից, որը մղվում է պահպանողականների ու դեմոկրատների միջև։

Նարինե Մեհրաբյանն անդրադարձավ նաև Լիբանան Հայաստանի կողմից օգնություն տրամադրելու և այնտեղի հայ համայնքի համար հայրենադարձություն կազմակերպելու հանրային սպասելիքներին, ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը լիբանանահայերի համար Հայաստանում հայրենադարձության պայմաններ ստեղծելու և նրանց կեցությունն ըստ պատշաճի այստեղ կազմակերպելու համար։

Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսաուղերձով խոսեց՝ անդրադառնալով ապրիլյան քառօրյա պետարզմի հանգամանքներին՝ մեկնաբանելով այդ պատերազմի շուրջ ստեղծված բոլոր հարցադրումները։ Կշարունակի՞ նա այդ ձևաչափով տարբեր փակագծեր բացել, և արդյո՞ք նրա տեսաուղերձները կանդրադառնան հանրային տրամադրությունների վրա։ Նարինե Մեհրաբյանն ասաց, որ տեսաուղերձները չեն չեղարկում մամուլի ասուլիս տալու նրա խոստումը և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները վերացնելուց հետո նա կպատասխանի լրագրողների հնչեցրած հարցերին։

Հաղորդման վերջում միջազգայնագետն անդրադարձավ քառօրյա պատերազմի հանգամանքներին՝ նշելով, որ այն մեզ համար հաղթական ավարտ ունեցով և ոչ միայն տարածքային կարևոր կորուստներ չունենալու առումով, այլև դիվանագիտական հարթակում հաջողություններ գրանցելու առումով։

Մանրամասները՝ տեսանյութում