Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոնը. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոն 037 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 734 հազարից: Ապաքինվել է ավելի քան 12 միլիոն 907 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 199 հազար 444 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 165 հազար 617 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջինն աշխարհում:
Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 035 հազար 582-ի, մահերինը՝ 101 հազար 136-ի: Հնդկաստանը 2 միլիոն 217 հազար 645 վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 44 հազար 499 մարդ:
Ռուսաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 892 հազար 654 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 15 հազար 001 մարդ:
Ռուսաստանին հաջորդում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 559 հազար 859-ի, մահացածներինը՝ 10 հազար 408-ի: Վարակվածների ընդհանուր թվով Հարավային Աֆրիկային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 480 հազար 278 հաստատված դեպք: Երկրում վարակից մահացել է 52 հազար 298 մարդ:
Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է՝ 478 հազար 024 ընդհանուր, 21 հազար 072 մահվան դեպքերով: Կոլումբիայում գրանցվել է 387 հազար 481 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 12 հազար 842 մարդ: Իններորդ տեղն զբաղեցնող Չիլիում գրանցվել է 373 հազար 056 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 10 հազար 077 մարդ:
Տասնյակը եզրափակող Իսպանիայում գրանցվել է 361 հազար 442 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 28 հազար 503 մարդ:
Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 326 հազար 712-ի, մահացածներինը՝ 18 հազար 427-ի: Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել նաև Մեծ Բրիտանիան, այստեղ գրանցվել է 310 հազար 825 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին տեղում՝ 46 հազար 574 մահվան դեպք:
Իտալիան հայտնվել է 16-րդ տեղում. հաստատված դեպքերի թիվը երկրում 250 հազար 566 է: Մահացության ցուցանիշը կազմում է 35 հազար 205:
Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 240 հազար 804 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 844 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 30-րդ տեղում: Այստեղ մեկ օրում վարակի 49 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 84 հազար 668 է, որից ապաքինվել է 79 հազար 232-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանը այս ցուցակում 141-րդ տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 25 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով 1 250-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 17 մարդ, ապաքինվել՝ 1 010-ը:
Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 52-րդ տեղը: Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 40 հազար 433 է: Վարակի հետևանքով մահացել է 796 մարդ, իսկ ապաքինվել է 32 հազար 616 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

