Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել Գոռ Սուջյանի համերգը, որին հետևել է «փարթի»՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ (տեսանյութ). Tert.am

Սևանի White Shorja լողափում երեկ տեղի է ունեցել Գոռ Սուջյանի համերգը: Սոցիալական ցանցերում տարածվել են այս լողափին տեղի ունեցած երեկոյան խնջույքի է լուսանկարները, որոնցում երևում է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Գրել է Tert.am-ը:

Լողափի սոցիալական էջերից հայտնի է դառնում, որ համերգը պլանավորած է եղել երկու օր առաջ, ինչպես նաև եղել է հայտարարություն տոմսերի ու ամրագրումների համար:

Մամուլում հրապարակում է եղել, որ լողափը պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին կամ առնչություն է նրա հետ:

Գոռ Սուջյանի համերգին հաջորդել է, այսպես ասած, «փարթին»՝ առանց դիմակների ու անվտանգության նորմերը պահպանելու: Լուսանկարներից միայն երևում է, որ հանդիսատեսի համար նախատեսված աթոռները մի փոքր հեռու են դրված, սակայն չի պահպանում սահմանված սոցիալական հեռավորությունը:

About perfect Sunday

Опубликовано Gor Gularyan Воскресенье, 26 июля 2020 г.