Հայտնի է, թե Ռուսաստանը երբ և որ երկրների հետ կվերականգնի միջազգային ավիահաղորդակցությունը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանն օգոստոսի 1-ից կվերականգնի միջազգային ավիահաղորդակցությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք առաջնորդվել ենք համաճարակաբանական իրավիճակով, կորոնավիրուսային հիվանդացության մակարդակով և փոխադարձության սկզբունքներով»,-հստակեցրել է ՌԴ վարչապետը:

Թռիչքներ են տեղի ունենալու Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից:

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հստակեցրել է, որ ավիաթռիչքները վերսկսվում են դեռևս 3 երկրի` Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ, իսկ ցուցակը գնալով կընդլայնվի:

Ռուսաստանը մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով փակել էր սահմանները: