Իրենք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետևանքներ են սպասվում երկրում… թե՞ թքած ունենալով մարդկանց վրա` համառորեն գլորում են երկիրը դեպի անդունդ
Ժողովուրդ ջան, առանց չափազանցնելու՝ շատ ծանր իրավիճակ է երկրում։
Ամուլսարի շուրջ ընթանում են բավականին լուրջ բացասական գործընթացներ, հասունացել է բանկային թալանի դեմ լայնածավալ հանրային բողոք, գույքահարկի բարձրացման հետ կապված դժգոհությունը չի մարում,ամեն օր կրճատվում են աշխատատեղեր, տուրիստական և հարակից սպասարկման ոլորտները մահացել է, մանր և միջին բիզնեսը աստիճանաբար հանգչում է, լարվում են հարաբերությունները դաշնակից պետությունների հետ, Թուրքիան օրեցօր ավելացնում է հակահայկական քայլերը իր ներքին և արտաքին քաղաքականության մեջ, Ադրբեջանն ակնհայտ պատրաստվում է հարձակման (այս թեմայի շուրջ առանձին կզրուցենք), Սահմանադրությունը այլևս ինչ-որ անհասկանալի հակաիրավական «թուղթ է» ,կորոնավիրուսի դեմ պայքարը փաստացի տապալված է …և այլն… և այլն… և այլն։
Ես, իհարկե, հասկանում եմ , որ արտակարգ դրությունը ուղղակի փրկություն է իշխանության համար, քանզի թույլ է տալիս շատ կտրուկ սահմանափակել մարդկանց հանրային բողոքն արտահայտելու աստիճանը,մյուս կողմից իշխանությունները չեն դադարում պոպուլիստական, դեմագոգիկ, լկտի և ագրեսիվ իրավական և տեղեկատվական արշավը ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության հանդեպ (խոսքը բնականաբար ԲՀԿ ի մասին է) և առ հասարակ բոլորի հանդեպ, ովքեր համարձակվում են խոսել երկրում տիրող խայտառակ իրավիճակի մասին։
Հիմա հարց. իրենք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետևանքներ են սպասվում երկրում… թե՞ թքած ունենալով մարդկանց վրա` համառորեն գլորում են երկիրը դեպի անդունդ։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից
Ժողովուրդ ջան,առանց չափազանցնելու շատ ծանր իրավիճակ է երկրում։Ամուլսարի շուրջ ընթանում են բավականին լուրջ բացասական …
Опубликовано Arman Abovyan Среда, 1 июля 2020 г.

