2000 տարեկան հայ թատրոնը (մաս X)
Սկիզբը՝ https://livenews.am/press/2020/42883/19/18/43/
Թատերական տարրերի, ժամերգության ներթափանցումը սկսվել է մեր թվարկության առաջին դարում, երբ քրիստոնեական եկեղեցին միասնական էր:
Կարթագենի եկեղեցին 397 թ. արգելել է «անբարո պարերը», որոնք կատարվում էին «սուրբ վայրերում»՝ նահատակներին, մարտիրոսներին նվիրված սուրբ օրերին:
Դարեր են անցել, բայց այդ ամենը պահպանվել է՝ անցնելով ողջ միջնադարով, քրիստոնեական հարավով:
1945 թ. լույս է տեսնում ՍՍՀՄ գիտությոնների ակադեմիայի «Բյուզանդական երկեր» գիրքը:
Այնտեղ հրապարակված է Կեսարիայի արքեպիսկոպոս Արեֆայի ձեռագիրը:
Արեֆան մեղադրում է իր հակառակորդին՝ մագիստրոս Հերոսֆակտոսին անտիկ երաժշտությունը վերականգնելու, հին հունական ողբերգակների նկատմամբ հետաքրքրությունը վերածնելու մեջ:
Մեկ այլ փաստաթղթից տեղեկանում ենք, որ խոսքը Էվրիպիդեսի մասին է:
Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հերոսֆակտոսի նկատմամբ մեղադրանքը, որը կայանում է նրանում, որ նա «եկեղեցին վերածել է թատրոնի»:
Վաղնջական ժամանակներից նշվում էր, որ քրիստոնեական եկեղեցու խորանը, հատկապես հայկականը, կապված է եղել բեմի հետ:
Հայոց լեզուն ամրագրում է այդ փաստի իրողությունը՝ բեմ, արենա, բեմական, ամբիոն:
Տոնական ներկայացումների ժամանակ հատուկ գույնով ընտրված կամ նկարազարդ վարագույր են կախել:
Հայկական եկեղեցում, կապված ժամերգության իմաստից՝ տխրություն, ուրախություն, փոխվում է վարագույրի գույնը:
Պատմում են, թե ինչպես Սեդրակն ու Միսակը վարագույրը բացելուց հետո հրաժարվում են կատարել Բաբելոնի թագավորի հրամանը՝ խոնարհվել կուռքերին:
Դրա համար նրանց պետք է այրեին կրակին, բայց Աստված ուղարկում է հրեշտակին՝ նրանց փրկելու:
Չորս երիտասարդ սպիտակ ժամաշապիկով բարձրանում են բեմ, ձեռքերում Դանիելի ասքը, գրված հատուկ երկար, գլանաձև մագաղաթների վրա:
Նրանցից երեքը կանգնում են ձախ կողմում, Դանիելի դերակատարը՝ աջ կողմում, բոլորի ձեռքին վառվող մոմ:
Այս ամենը թատերականացված է եղել, և այս ամենի վկայությունը հին հայկական մանրանկարներն են:
Հաճախ արարողակարգային դրամաների համար խորանը ծառայել է որպես այն վայրը, որը ներկայացրել է «մեղավոր երկիրը», այն դեպքում, երբ փակ վարագույրի հետևում այն իմաստավորել է դրախտը երկնքում:
Հայերն այն անվանել են վերջին դատաստան և կոչվել է «դռան բացուք»:
Շարունակելի
Սիրանույշ Եղիազարյան

