Կա՛մ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կա՛մ նյութը հեռացնում եք։ Կես ժամ ժամանակ. Մ. Հայրապետյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Ազգային ժողովում Տեսալսողական մեդիայի մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ընթացքում՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հրապարակած նյութի վերնագրին՝ նշեց. «Քիչ առաջ ինձ մի լրատվականի նյութ ուղարկեցին, որը վերնագրված էր հետևյալ կերպ՝ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուսաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց այս հակապետական դավաճանական վարքագիծը փոխելու համար, կա՛մ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կա՛մ նյութը հեռացնում եք։ Կես ժամ ժամանակ»:

Մանրամասները՝ տեսանյութում