Արցախում 5 066 տ գարու բերք է հավաքվել

Գարու բերքահավաքի աշխատանքներն սկսվել են Քաշաթաղի, Մարտունու, Հադրութի և Ասկերանի շրջաններում:

Հանրապետությունում 5066 տ գարու բերք է հավաքվել

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հունիսի 8-ի դրությամբ հնձվել է 2934 հա ցանքատարածություն, որից հավաքված բերքը կազմել է 5066 տ՝ միջին բերքատվությունը 1 հա-ից՝ 17,3 ց:

Ըստ փոխնախարարի՝ գարու բերքահավաքի աշխատանքներին ներգրավված է 82 կոմբայն, որից 22-ը՝ ՀՀ-ից, իսկ 60-ը՝ ԱՀ-ից:

Խոսելով խնդիրների մասին՝ փոխնախարարը նշել է, որ առայժմ որևէ ահազանգ չի եղել քաղաքացիների կողմից: