Այս միջադեպից բորբոքված ծնողների հաշվեհարդարի դեպքում՝ հետևանքները ցավալի և անդառնալի կլինեն (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը անդրադառնալով երեկ համացանցում աղմուկ հանած տեսանյութին, որտեղ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեղեկացնում է, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում մանկահասակ երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն ինչ-որ անծանոթ կին սեռական դաստիրակությանը վերաբերող գրքեր է տվել՝ նշեց, որ արդեն իսկ հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ, նախարարը նշել է, որ այս միջադեպի հետ կապված որևէ տեղեկության չի տիրապետում: Պատգամավորը  հավելեց, որ այս հարցով արդեն դիմել են ոստիկանություն. «Կոչ եմ անում պատկան մարմինների՝ հետամուտ լինել խնդրի բացահայտմանը, որպեսզի մեղավորները օրենքով սահմանված կարգով իրենց պատիժը կրեն, այլապես այս միջադեպից բորբոքված ծնողների սեփական հաշվեհարդար տեսնելու դեպքում հետևանքները կարող են շատ ավելի ցավալի և անդառնալի լինել»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում