Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Արցախի Հանրապետության ոստիկանության նորանշանակ պետ٫ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Արցախի ղեկավարը շեշտեց, որ կադրային փոփոխությունները չեն նշանակում, թե դժգոհ են գործող կադրերից, այն պաշտոնյաներից, որոնք այսօր ծառայություն են մատուցում, սակայն, ըստ նրա,  ժամանակը նոր մարտահրավերներ և պահանջներ է դնում, և էվոլուցիոն, կադրային փոփոխությունը նոր լիցքեր և եռանդ է բերում: