Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 27

Սկիզբը՝ այստեղ 

Հայաստանի վարչապետի պաշտոնում թուրքի լամուկ Նիկոլ հայադավի պաշտոնավարման թերևս յուրաքանչյուր օրը գոյաբանական սպառնալիք է Հայաստանի և հայերիս ազգային անվտանգության համար:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլը և իր ոհմակը Հայաստանի սահմաններից ռուսաստանցի սահմանապահներին ընդհանրապես հեռացնելու քաղաքականություն վարելով, կատարում են ՌԴ թշնամի Արևմուտքի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պահանջը, որպեսզի դրանով հնարավորություն առաջանա թմրամիջոցների, զենք-զինամթերքի դյուրին տեղափոխման, վաճառքի, Հայաստան և Ռուսաստան Հայաստանի քաղաքացու կեղծ անձնագրերով, հայերեն վարժ խոսացող և արտաքնապես հայի նման թշնամական պետությունների հետախույզների, ահաբեկիչների, խափանարարների ազատ ներթափանցման համար, որից Նիկոլը և նիկոլենք իրենց շահը կարող են ունենալ: Այո, իսկ ինչո՞ւ ոչ… Ավելին. որոշ հիմքեր կան հե՛նց այդպիսի ենթադրություն կատարելու համար:

Նիկոլ հայադավը կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանում ռուսաստանցի սահմանապահներն առաջիկայում ամբողջությամբ պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Նիկոլի խոսքով՝ Հայաստանը մտադիր է ինքնուրույն ապահովել պետական սահմանների անվտանգությունը։

«Մենք շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, որ այս ընթացքում կանգնած են եղել Հայաստանի սահմաններին,- կեղծավորաբար շնորհակալություն հայտնելով, ասել է Ռուսաստանի թշնամի արևմտյան պետությունների և ուժերի գործիք կամ կամակատար Նիկոլ հայադավը:- Բայց կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ առաջիկա տարիներին մեր սահմանների պատասխանատվությունն ամբողջությամբ ստանձնենք»:

Բնականաբար հարցեր են առաջանում, որոնց Նիկոլ հայադավը չի կարող ու չի պատասխանի: Օրինակ՝ այդ ինչի՞ց ելնելով է Նիկոլը որոշել, որ եկել է ժամանակը… Այդ ինչո՞ւ, ասենք, 5 կամ 10 տարի առաջ այդ ժամանակը չէր եկել ու հանկարծ հիմա եկավ… Ռուսաստանցի սահմանապահներն անցած տարիների ընթացքում վա՞տ են կատարել իրենց ծառայությունը: Իհարկե՛ ոչ: Եվ քանի որ վատ չեն կատարել իրենց ծառայությունը, ու նույնիսկ Նիկոլն է նրանց շնորհակալություն հայտնել, ինչո՞ւ չշարունակեն այն:

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Նիկոլի կամ իր իշխանության պահանջով լքել էին «Զվարթնոց» օդանավակայանը և մի քանի սահմանային անցակետեր: Ընդ որում, ռուսաստանցի սահմանապահներին դուրս հրավիրող պետության՝ Հայաստանի արտգործնախարարությունը կեղծավորաբար հայտարարել էր, թե երկիրը չի պատրաստվում խզել հարաբերությունները Մոսկվայի հետ։

Նիկոլի խոսքով՝ Հայաստանը պատրաստվում է պետական բոլոր սահմանների պաշտպանությունն աստիճանաբար հանձնել սեփական սահմանապահ ստորաբաժանումներին, ընդ որում՝ ռուսաստանցի սահմանապահների գործունեության վերջնական դադարեցման որոշակի ժամկետներ նա չի նշել:

Դեռևս նոյեմբերի 2-ին 2027թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Նիկոլ հայադավը հայտարարել էր Հայաստանի սահմանապահ ստորաբաժանումներին սահմանային հսկողության հանձնումը միջնաժամկետ հեռանկարում ավարտելու մտադրության մասին։ Նա պարզաբանել է, որ գործընթացը կապված է Հայաստանի սահմանապահ ծառայության բարեփոխման հետ, այդ թվում՝ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստման շրջանակներում: Սա տրամաբանությունից զուրկ, քննադատության չդիմացող և անհեթեթ պատճառաբանություն է:

Նախ, Հայաստանից և Հայաստան մեր երկրի և օտարերկրյա քաղաքացիների ելումուտը բացառապես սահմանային անցակետերով է, և ոչ թե՝ սահմանապահների հսկողության տակ գտնվող սահմանի ամբողջ երկայնքով, որի հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստումն էլ, ըստ Նիկոլի, սպասվող ազատականացումն էլ որևէ առնչություն չեն կարող ունենալ ու չունեն: Մինչդեռ Նիկոլը կամ նիկոլենք գործող բոլոր սահմանային անցակետերից վերջին տարիներին ռուսաստանցի սահմանապահների հեռացմանը հասնելուց հետո անցել են սահմանային հսկողությունից ռուսաստանցի սահմանապահներին առաջիկայում ընդհանրապես հեռացնելուն, այդ գործընթացն էլ գուցե արդեն սկսել են:

Սահմանային հսկողությունից ռուսաստանցի սահմանապահներին առաջիկայում ընդհանրապես հեռացնելը, բնականաբար, կապ չի կարող ունենալ ու չունի նաև Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապատրաստման շրջանակներում Հայաստանի սահմանապահ ծառայության «բարեփոխման» հետ (բառը չակերտավորել ենք, որովհետև Նիկոլի և նիկոլենց բարեփոխումը չարեփոխումն է): Մեկ անգամ ևս նշենք, որ վիզային ռեժիմի ազատականացումը ոչ թե ամբողջ սահմանին, այլ միմիայն սահմանային անցակետերին կարող է վերաբերվել, մինչդեռ գործող բոլոր անցակետերը վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն, Նիկոլի խոսքով, անցել են հայ սահմանապահների վերահսկողության տակ:

Նիկոլը նաև ընդգծել է, որ Երևանը չի ձգտում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին, սակայն մտադիր է ինքնուրույն որոշել արտաքին քաղաքականությունը: Տողերիս հեղինակն, իհարկե, չի հավատում, թե Նիկոլ հայադավը և իր ոհմակը չեն ձգտում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին, և հույս ունի, որ ՌԴ մայրաքաղաքում կվարվեն այնպես, ինչպես հայտնի ֆիլմի վերնագիրն է՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում»:

Նիկոլի խոսքով՝ Հայաստանը հարգում է Մոսկվայի ինքնիշխանությունն ու շահերը, սակայն սեփական անկախությունն ու պետական շահերը համարում է առաջնային: Լիովին հասկանալի և ընդունելի է, որ ցանկացած պետություն սեփական անկախությունն ու պետական շահերը համարի առաջնային, սակայն Նիկոլը և իր ոհմակը պարտավոր են բացատրել (եթե, իհարկե, կարողանան), թե Հայաստանի սահմաններից ռուսաստանցի սահմանապահներին ընդհանրապես հեռացնելու գործում Հայաստանի պետական շահերը կամ գոնե շահը ո՞րն է, և երկրորդ՝ նրանց կողմից Հայաստանի սահմանների հսկողությունը, պահպանությունն ինչով է սպառնում Հայաստանի անկախությանը:

Հայադավն ասելով, թե Հայաստանը և Ռուսաստանը կկարողանան վիճելի հարցերի շուրջ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել, այսպիսով Մոսկվային առևտուր է առաջարկել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան