Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։

TRT Haber-ի փոխանցմամբ՝ Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում «Բեշիկթաշ»-ի և «Հապոել Բեեր Շևա»-ի միջև ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։