Դավիթ Համբարձումյանը, Դավիթ եղբայրս Հայ է, Տղամարդ է, Մարդ է…

Դավիթը Հայկ Նահապետի սերնդից է ու գնացել է գիտակցված

ընտրության՝ ունենալու անկախ ,քրիստոնեական եւ ազգային հայրենիք։

Նա իր ժողովրդի ու հայրենիքի արժանի զավակն է։

Դավիթի պայքարն ու ուղին արդար է։

Հազարամյակներ առաջ Դավիթ թագավորն ասում էր.« Ի՞նչ կարող է ինձ անել մարդը,եթե Աստված իմ հետ է»։

Սա էլ է անցնելու։

Երեւի ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը։

Հպարտ եմ քո նման Ընկեր ու կուսակցական զինակից ունենալու համար։