Ինչ են քննարկելու Պուտինը և Փաշինյանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կանդրադառնան անվտանգության հարցերին և Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեությանը։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նշվում է, որ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցվել էր վաղուց, և Կրեմլը նախապատրաստվում է դրան։

«Մեր ռազմաբազայի հարցը, անշուշտ, կքննարկվի։ Այս ռազմաբազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է։ Իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետն այս հարցի վերաբերյալ։ Ուստի օրակարգը շատ ու շատ հագեցած կլինի»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով, Հայաստանի հետ հարաբերությունները, չնայած որոշակի բարդություններին, ընդգրկուն բնույթ ունեն․ Փաշինյանի հետ առաջիկա բանակցությունների օրակարգը ներառում է նաև Ռուսաստանի Դաշնության և ԵՄ-ի միջև ընտրության հարցը։