Ղրիմն ամբողջությամբ հոսանքազրկվել է
Անեքսիայի ենթարկված Ղրիմը լիովին զրկվել է էլեկտրաէներգիայից թերակղզուց դուրս տեղի ունեցած վթարի պատճառով։ Այս մասին հայտնել են «Սևաստոպոլէներգո» և «Կրիմեներգո» ընկերությունները։
Հաղորդվել է, որ Սևաստոպոլը լիովին զրկվել է էլեկտրաէներգիայից։
Բնակիչներին կոչ է արվել անջատել էլեկտրական սարքերը ցանցից՝ վնասներից խուսափելու համար։ Նշվում է, որ ընկերությունները միջոցներ են ձեռնարկում էլեկտրաէներգիան հնարավորինս արագ վերականգնելու համար։

