Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի մի խումբ դեսպաններ հետ են կանչվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի մի շարք դեսպաններ հետ են կանչվել իրենց զբաղեցրած պաշտոններից։
Հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պաշտոններից հետ են կանչվել՝
- Արման Իսրայելյանը՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից։
- Վիկտոր Բիյագովը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի պաշտոնից, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից։
- Արման Հակոբյանը՝ Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
- Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայում և Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի դեսպանի պաշտոններից։
- Տիգրան Մկրտչյանը՝ Հունաստանում և Ալբանիայում Հայաստանի դեսպանի պաշտոններից։
- Հովհաննես Վիրաբյանը՝ Արգենտինայում, Չիլիում և Պերուում Հայաստանի դեսպանի պաշտոններից։
- Անահիտ Հարությունյանը՝ Կանադայում, Կուբայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի դեսպանի պաշտոններից։

