Վրաստանը որոշել արգելել փոխնակ մայրությունը
Փոխնակ մայրության անհրաժեշտ տարրը կանանց շահագործումն է: Հետևաբար, անկախ նրանից, թե ինչպես ենք կարգավորում այն, շահագործումը մնում է շահագործում: Հետևաբար, կարգավորումը չի լուծում հիմնարար խնդիրը,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով, փոխնակ մայրություն կոչվող երևույթն իր էությամբ շատ լուրջ է, առաջին հերթին՝ շահագործման առումով։
«Փոխնակ մայրության հետ կապված տարբեր տեսակի խնդիրներ կան։ Ընդհանուր առմամբ, կային յոթ երկիր, հիմա կլինեն վեցը, որտեղ թույլատրվում է առևտրային փոխնակ մայրությունը։ Կան բազմաթիվ խնդիրներ էթիկական տեսանկյունից։ Հիմնական խնդիրը կանանց շահագործումն է, որն անմիջականորեն կապված է փոխնակ մայրության հետ։ Հետևաբար, փոխնակ մայրություն կոչվող երևույթն իր էությամբ շատ լուրջ է, առաջին հերթին՝ հենց կանանց շահագործման առումով։ Հետևաբար, մենք կայացրինք այս սկզբունքային որոշումը։ Չնայած այն հանգամանքին, որ այս ոլորտն իր ներդրումն ուներ, իր բաժինը երկրի տնտեսությունում, մենք այնուամենայնիվ սկզբունքային որոշում կայացրինք՝ հիմնվելով այս էթիկական նկատառումների վրա։
Ես կրկին կասեմ, որ հիմնական խնդիրը կանանց շահագործումն է, որը, ցավոք, փոխնակ մայրության էական տարր է։ Անկախ նրանից, թե ինչպես ենք այն կարգավորում, շահագործումը մնում է շահագործում։ Փոխնակ մայրության էական տարրը կանանց շահագործումն է։ Հետևաբար, անկախ նրանից, թե ինչպես ենք այն կարգավորում, շահագործումը մնում է շահագործում։ Հետևաբար, կարգավորումը չի լուծում արմատական խնդիրը։ Կանանց շահագործման խնդիրը մնում է արմատական խնդիր, անկախ նրանից, թե ինչպես ենք կարգավորում այս հարցը», – ասաց վարչապետը։
Իրակլի Կոբախիձեն նաև նշեց, որ փոխնակ մայրության հարցի վերաբերյալ խորհրդակցություններ են ընթանում Պատրիարքարանի հետ։
«Մենք խորհրդակցություններ ենք ունեցել փոխնակ մայրության վերաբերյալ։ Նրանց դիրքորոշումն այն էր, որ փոխնակ մայրությունը ավելի լավ է արգելվի։ Մենք խորհրդակցություններ ենք ունենում։ Վերջին հաշվով, իհարկե, պետությունն է կայացնում իր անկախ, ինքնիշխան որոշումը բոլոր հարցերի վերաբերյալ, բայց այս որոշումների կայացման գործընթացի շատ կարևոր տարրը, երբ խոսքը վերաբերում է նման հարցերին, բնականաբար Պատրիարքարանին լսելն է, Եկեղեցուն լսելը և նրանց կարծիքը հաշվի առնելը։ Փոխնակ մայրության հարցի վերաբերյալ խորհրդակցություններն անցկացվել են այս եղանակով», – ասաց վարչապետը։

