Իրանը մեկ շաբաթում ավելի շատ հրթիռ է արձակել, քան ամբողջ տարվա ընթացքում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հրթիռակոծությունների ուժգնացման մասին։ Այս մասին Թրամփը գրել է իր «Truth Social» սոցիալական ցանցում:
«Անցյալ շաբաթ Իրանն ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել, քան մեկ տարվա ընթացքում»,- գրել է նա:
Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը կոչ է արել հայրենակիցներին չանհանգստանալ և վստահեցրել է, որ այդ ամբողջ սպառազինությունը հաջողվել է ոչնչացնել՝ խուսափելով վնասներից:
Կիրակի «Fox News» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սպիտակ տան ղեկավարը հակված է Նոր տարուց հետո վերսկսել հարվածներն Իրանի ուղղությամբ՝ երկու երկրների միջև համաձայնագրի բացակայության դեպքում:

