ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամը՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու

Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլպենը հայտարարել է 2027 թվականի նախագահի ընտրությանը թեկնածու առաջադրվելու որոշման մասին։ Նա առաջադրվելու է ոչ թե ավանդական քաղաքական համակարգից, այլ իր իսկ հիմնադրած՝ «Հումանիստական Ֆրանսիա» կուսակցությունից։

Ֆրանսիայի նախագահի 2027 թվականի ընտրությունը իհարկե շրջադարձային իմաստ ե նշանակություն ունի Եվրոպայի համար։ Ֆրանսիան ցամաքային Եվրոպայի միակ միջուկային տերությունն է և այդ իմաստով առանցքային նշանակությունի, թե ով է փոխարինելու Մակրոնին, որն այլևս չունի առաջադրման հնարավորություն։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում թերևս ունեն մի համակարգային գլխացավանք՝ ինչպես թույլ չտալ ավելի ու ավելի ժողովրդականություն վայլող Մարին Լե Պենի նախագահացումը։ Ավելին, դա թերևս ընդհանրպես լիբերալ–գլոբալիստական եվրոպական վերնախավի և մասնավորապես Լոնդոն Սիթիի մեծ գլխացավը կամ խնդիրն է։
Կարո՞ղ է արդյոք Դե Վիլպենը լինել դրա դեմ ինչ-որ միջոց, օրինակ աջերից որոշակի ձայներ տանելու համար, որոնք կարող էին գնալ Լե Պենին։ Դե Վիլպենն ինքը աջ էր, թեև այսօր արդեն թերևս ոչ դասական աջ։ Նաև ըստ էության գոլիստական «հետևորդ» է։ Այս տեսանկյունից, նա կարող է առնվազն լինել Լե Պենից ձայներ փախցնող։
Այստեղ նաև ավելորդ չէ նկատել այն, որ Դոմինիկ Դե Վիլպենը էական առնչություն է ունեցել նաև Հայաստանին։ 2019–2024 թվականներին նա ԱՆԻՖ հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ էր, իսկ 2023 թվականին նույնիսկ ընտրվել էր Խորհրդի նախագահ։ Նա ԱՆԻՖ տնօրենների խորհրդի կազմում էր հայտնվել նախկին նախագահ Արմեն Սարգսյանի միջնորդությամբ։ Հրաժարական տվեց, երբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոր տնօրեն էր նշանակել և ԱՆԻՖ կառուցվածքում արել ինչ որ փոփոխություններ։ Ի դեպ, հետո կարծես թե սկանդալ եղավ նաև Քերոբյանի նշանակած տնօրենի առնչությամբ։ Իսկ հետո Քերոբյանն ինքը եղավ պաշտոնանկ, նաև ենթարկվեց քրեական հետապնդման, ինչ որ հարցերում։
Դե, իսկ ԱՆԻՖ գործունեության կոռուպցիոն ռիսկերի աղմուկը հայտնի է և հարցադրումներն արվում են մինչ այսօր, թեև չկա անմիջական պատասխանատու։ Հետաքրքիր է, իսկ տնօրենների խորհրդի անդամ և ինչ-որ ժամանակ նաև նախագահ եղած Դոմինիկ Դե Վիլպենն ինչ գիտե այդ ամենի մասին։

Քաղաքական վերլուծաբան՝ Հակոբ Բադալյան