Թրամփն առանձին հանդիպում կունենա Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպում կունենա՝ նախատեսված եռակողմ հանդիպման շրջանակներից դուրս։
Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։
Առայժմ հայտնի չէ՝ հանդիպումը տեղի կունենա՞ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ առաջնորդների բանակցություններից առաջ, թե՞ հետո։

