ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Պուտինին՝ ԱՆ-12 ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի մարզում Ան-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։

«ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կեմերովոյի մարզում Ան-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Խնդրում եմ ընդունել զոհվածների հարազատներին և մտերիմներին ուղղված անկեղծ ցավակցություններս և աջակցության խոսքերը», – ասվում է նամակում։