Պուտինը և Թրամփն այսօր կհանդիպեն

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփն այսօր կհանդիպեն Շենժենում կայանալիք հանդիսավոր ընդունելության ժամանակ:  «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանք այսօր կհանդիպեն ճաշի ժամանակ», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպման վերաբերյալ որևէ պարզաբանում կա։

Պուտինն այցելում է Շենժեն, որտեղ նոյեմբերի 18-19-ը տեղի է ունենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։ Նոյեմբերի 19-ին նախատեսված է նաև Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել է, որ եռակողմ հանդիպումը կլինի բովանդակալից՝ հատկապես հաշվի առնելով համաշխարհային իրավիճակը։

«Երեք առաջնորդները շատ բան ունեն քննարկելու՝ հաշվի առնելով համաշխարհային անկայուն իրավիճակը», – նշել է նա։