ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ընդգրկելու նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունվեց ««Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ 53 կողմ, 0 դեմ, 29 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Oրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին 2027 թվականի հունվարի 1-ից ընդգրկել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Հայաստանում այս պահի դրությամբ մինչև 200 հազար դրամ ստացող քաղաքացիների թիվը մոտավորապես 350 հազար է։
Նախօրեին փաթեթի քննարկմանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ նախատեսվում է 2027 թվականին ապահովագրավճարը կսուբսիդավորվի՝ ամսական 10,800 դրամ ապահովագրավճարի 4,400 դրամը կվճարի պետությունը՝ որպես սուբսիդիա, 4,400 դրամը՝ գործատուն։ Քաղաքացին կվճարի 2,000 դրամ։
Համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդներին։
2027 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները կարող են ապահովագրել նաև իրենց փոխկապակցված անձանց։

