Ուկրաինայի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ղրիմի կամուրջը

Նոյեմբերի 17-ի գիշերը Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի տեղական իշխանությունները հայտարարել են հրթիռակոծման վտանգի մասին, փակվել է Ղրիմի կամրջով երթևեկությունը: 

Նախօրեին կամուրջը խոցվել էր, ինչից հետո դրանով երթևեկությունը դադարեցվել էր ավելի քան 16 ժամով։

Այսօր Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ կամուրջը կրկին ենթարկվել է հարձակման։

«Խնդրում ենք Ղրիմի բնակիչներին և հյուրերին ձեռնպահ մնալ կամրջի ուղղությամբ ուղևորություններից և երթուղիները պլանավորելիս հաշվի առնել սահմանափակումները»,- գրել է նա։

Ակսյոնովը կոչ է արել վստահել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին։ «Իրավիճակի զարգացման մասին կհայտնենք լրացուցիչ»,- հավելել է նա։