Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին․ ԻՀՊԿ

Իրանը հարվածել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին՝ ի պատասխան ամերիկյան անօդաչու թռչող սարքերի կողմից հանրապետության օդային տարածքի խախտման։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

«Հարվածը դարձել է պատասխան ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքերի կողմից Իրանի օդային տարածքի խախտումներին»,- հստակեցրել է գործակալությունը: