Փաշինյանը Դուբլինում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտ:

Վարչապետին դիմավորել է ինստիտուտի գլխավոր տնօրեն Մարկ Ռեդմոնդը: Նախ ՀՀ վարչապետի և ինստիտուտի ղեկավարության, իռլանդացի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային նախաճաշ, այնուհետև հանդիպումը շարունակվել է քննարկման ու հարցուպատասխանի ձևաչափով:

Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի ևս: