Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։

Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։

«Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։

Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ։