Ավտոբուսում միջադեպին ներկա ուղևորը հաստատել է աղջնակի բոլոր խոսքերը
Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է նախօրեին 13-ամյա աղջնակին ավտոբուսից դուրս հանելու դեպքին․
«Վերադառնանք նախօրեին
13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։
Ես գտա ուղևորին, որը 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ համաձայնեցրել եմ և շնորհակալ եմ չլռելու համար։
Ինչի է արժանի պետական կառույցի տարածած պարզաբանումը, թողնում եմ ձեզ… Գեղամ Ասատրյան կարդում էի «Երևան ավտոբուս»-ի պաշտոնական արձագանքը և զարմանում ԵՐԵԽԱՅԱԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԵՐԻ պարզաբանումից։
Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը, միգուցե արժեր ա՞յլ մոտեցում ցուցաբերել։
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ՀՀ ներքին գործերի նախարարություն – Ministry of Internal Affairs of Armenia ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia
Խնդրում եմ այս գործը վերցնել հսկողության տակ, գրառումս ընդունել որպես հաղորդագրություն, տեսուչի աշխատանքի իրավաչափությունը պարզել, նրա հետագա աշխատելու հարցը և պաշտպանել ՀՀ փոքրիկ քաղաքացու շահը, ով ապրելու է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, առավել ևս, որ մեր երկիրը նրան օրենքի ուժով պաշտպանում է»։

