ՀԱՊԿ-ից հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից

ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից։

Հայաստանը զրկվեց ձայնի իրավունքից ՀԱՊԿ-ում։

Սա անսպասելի իրողություն չէր, քանի որ 2018-ից հետո ՀՀ կառավարիչների քայլերն ուղղված են եղել փոխելու մեր պետության արտաքին ու անվտանգային վեկտորը։

Լինելով ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ՝ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է ԵՄ անդամակցության նպատակի մասին։

Սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական ավանտյուրա։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ խզելը ևս ավանտյուրա է։

ՀՀ-ն միայնակ, առանց որեւէ ռազմական բլոկի անդամության, անհնար է արդյունավետ անվտանգային համակարգ ունենա։

Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը։

Թուրքիա՞ն, որը Փաշինյանի խոսքերով «գալիս է տարածաշրջան ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանուլյունը», թե՞՝ ԵՄ-ը, որն ինքն անվտանգության ամուր համակարգ ունենալու կարիք ունի եւ անվտանգություն արտահանող կազմակերպություն էլ չէ։

Իհարկե, անկասկած է, որ ՀԱՊԿ-ում կային եւ կան խնդիրներ, բայց խնդիրները լուծում են պահանջում, ոչ թե սառեցում ու հեռացում ՀԱՊԿ-ից։

Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնտեսական կապերը ԵԱՏՄ-ում։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից