Բարսելոնայում զանգվածային բողոքի ակցիան ավարտվել է անկարգություններով և խանութների թալանով

Բարսելոնայում Իսպանիայի համընդհանուր գործադուլի շրջանակում անցկացվող զանգվածային ակցիան ավարտվել է քաղաքի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններով;

24-ժամյա համընդհանուր գործադուլն Իսպանիայում մեկնարկել էր բնակարանային ճգնաժամի լուծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու, աշխատավարձերը բարձրացնելու և կենսամակարդակի թանկացումը զսպելու պահանջներով:
 
Անկարգությունները սկսվել են երթի վերջում, որը մինչ այդ ընթանում էր առավելապես խաղաղ մթնոլորտում: