Նյու Յորքում եռահարկ շենք է փլուզվել․ կան զոհեր

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում՝ Բրուքլինի Ֆլաթբուշ շրջանում, եռահարկ բնակելի շենքը փլուզվել է հարակից շինհրապարակում իրականացվող փորման աշխատանքների հետևանքով առաջացած փոսի մեջ։

Դեպքի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։ Խոսվում է 17 տուժածի մասին։

Դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Փլուզման պատճառները պարզվում են։