Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները
Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրը:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի խոսքով՝ սկզբում տեղի կունենա եռակողմ հանդիպում, այնուհետև Կիևն առանձին կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ:
«ՌԲԿ-Ուկրաինա»-ի տվյալներով՝ այսօր կողմերը կքննարկեն հնարավոր հրադադարը, էներգետիկան և անվտանգությունը Սև ծովում:
Նախօրեին բանակցությունները տևել են մոտ 4,5 ժամ: Քննարկվել են անվտանգության երաշխիքները, գերիների փոխանակումը և տարածքային հարցերը:

