ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Ռուսաստանի առաջարկած՝ նացիզմի փառաբանման դեմ պայքարին վերաբերող բանաձևի նախագիծը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 117 պետություն, այդ թվում՝ Հայաստանը։

Ինչպես սոցիալական ցանցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով ներկայացուցիչ Գրիգորի Լուկյանցևը, բանաձևի դեմ քվեարկել է 53 պետություն, իսկ 9-ը ձեռնպահ են մնացել։

Նացիզմի փառաբանման դեմ ուղղված բանաձևն ընդունվում է ամեն տարի՝ սկսած 2005 թվականից։ Փաստաթուղթը դատապարտում է նացիզմի քարոզումը և Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու փորձերը, ինչպես նաև կոչ է անում վերացնել ռասայական խտրականության բոլոր ձևերը։