Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյան

Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։
Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է», – նշել է նա։