Հայաստանը և Բուլղարիան քննարկել են մաքսային համագործակցության խորացման հնարավորությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև կապերի հաստատման և համագործակցության խորացման հնարավորությունները։ ՊԵԿ նախագահը կարևորել է ցամաքային ճանապարհով դեպի Եվրոպա բեռնափոխադրումների և տարանցման դյուրացմանն առնչվող հարցերը, մասնավորապես, անդրադառնալով Բուլղարիայի սահմանով բեռների մուտքի և տարանցման գործընթացներին։
Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի և Բուլղարիայի համագործակցության կարևորությունը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման գործում։