Պուտինը հայտարարել է ԱՊՀ-ում անվտանգության ամրապնդման կարևորության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ-ում անվտանգության և կայունության ամրապնդման կարևորության մասին՝ աշխարհի մի շարք տարածաշրջաններում առկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և սրվող հակամարտությունների պայմաններում։
Պուտինը ողջույնի խոսք է հղել ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպման մասնակիցներին: ՌԴ նախագահի ուղերձն ընթերցել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Այսօր՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և աշխարհի մի շարք տարածաշրջաններում հակամարտությունների սրման պայմաններում, կարևոր է առավելագույնս օգտագործել ձեր կառույցների լուրջ վերլուծական, կանխատեսման ներուժը՝ ԱՊՀ պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու, Համագործակցության ողջ տարածքում կայունություն ապահովելու համար»,-նշել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ամենամյա հանդիպման մասնակիցները պետք է հանգամանորեն քննարկեն մասնագիտական թեմաների լայն շրջանակ, մտքեր փոխանակեն առաջնահերթ միջոցառումների շուրջ, որոնք թույլ կտան առավելագույնս արդյունավետ պաշտպանել քաղաքացիներին արտաքին և ներքին սպառնալիքներից։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ հանդիպումը արդյունավետ կլինի և մասնակիցներին բեղուն աշխատանք է մաղթել։

