Իզմիրի մետալուրգիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութ)
Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գտնվող մետալուրգիական (երկաթի և պողպատի) գործարանում հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է խոշոր հրդեհ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, հաղորդվում է նաև փլատակների տակ մնացած կամ գործարանում արգելափակված աշխատակիցների մասին:
Պայթյունի հստակ պատճառներն ու տուժածների կոնկրետ թիվը պաշտոնապես դեռևս ճշտվում են։

