Արշակ Կարապետյանը հրավիրվել է դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

«Ազդարար» համակարգից տեղեկանում ենք, որ Կարապետյանի գույքի օրինականությունն ուսումնասիրվել է դատախազությունում, կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր, ըստ այդմ, Կարապետյանը հրավիրվել է դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր: Կարապետյանը դատախազություն պետք է ներկայանա նոյեմբերի 16-ին։