ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը կմասնակցի Սպիտակ տանը Մելանյա Թրամփի կազմակերպած միջոցառմանը
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հանդես է եկել դիվանագիտական աննախադեպ նախաձեռնությամբ․ նա հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին, Սպիտակ տանը անձամբ մեկ սեղանի շուրջ է հավաքելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից։
ՌԴ նախագահի խոսնակի տեղեկացմամբ, Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնեն օմբուդսմեն Յանա Լանտրատովան և ՌԴ ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Հանդիպման հիմնական առիթը Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում և հարակից շրջաններում հայտարարված հրադադարն է, ինչը ձեռք էր բերվել հենց Մելանյա Թրամփի միջնորդական ու մարդասիրական ջանքերի շնորհիվ: Այդ հրադադարը թույլ է տվել ականազերծել տարածքը և հումանիտար օգնություն հասցնել տեղի բնակիչներին:
Բացի այդ, առաջին տիկինը ակտիվորեն ներգրավված է եղել ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում երեխաների և ընտանիքների վերամիավորման մարդասիրական ծրագրերում:

