Սահմանադրության շուրջ հանրային համաձայնության չեն հասնում սպառնալիքներով ու ապօրինի քայլերով. Ամստերդամ (տեսանյութ)
Այն, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի հետ, ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ՝ ընդդիմությանը ճնշելու և Սահմանադրության հարցում իր ուզած զիջումներին հասնելու համար։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Սահմանադրության շուրջ հանրային համաձայնության չեն հասնում սպառնալիքներով ու ապօրինի քայլերով։ Սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ վերադարձ խորհրդային գործելակերպին, որը պետք է արժանա միջազգային հանրության ուշադրությանն ու քննադատությանը»։

