Հեգսեթը կպահպանի նախարարի պաշտոնը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը. Պենտագոն

Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը կշարունակի աշխատանքն իր պաշտոնում մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունների ժամկետի ավարտը և չի ենթարկվի Դեմոկրատական կուսակցության կողմից քաղաքական ճնշումներին՝ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հեգսեթը 100%-ով մտադիր է ղեկավարել գերատեսչությունը մինչև նախագահ Թրամփի լիազորությունների ժամկետի ավարտը», – ասել է նա Fox News հեռուստաալիքին։

Փարնելի խոսքով՝ Հեգսեթը թույլ չի տա իրեն ահաբեկել քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են միավորներ վաստակել իրենց կուսակցության համար կամ մոգոնված հետաքննություններ նախաձեռնել որևէ խախտման բացակայության պայմաններում։ Պենտագոնի ներկայացուցիչը նաև նշել է, որ ռազմական գերատեսչությունը կշարունակի առաջ մղել նախագահ Թրամփի կուրսը ի հեճուկս դեմոկրատների կողմից պատվիրված «վհուկների որսի» սպառնալիքների։

Չորեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատանքից ազատել Հեգսեթին, քանի որ կարծում է, որ նա շատ լավ է հաղթահարում իր պարտականությունները։

Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը օգնականների հետ քննարկում է Հեգսեթի հնարավոր հրաժարականը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը հետաքրքրվել է, թե արդյոք Հեգսեթը պետք է մնա պաշտոնում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո։