Մենք պետք է ջախջախենք թշնամուն մարտի դաշտում՝ մինչև լիակատար հաղթանակ. Մեդվեդև

ՌԴ-ն պետք է ջախջախի թշնամուն՝ չնայած ԱՄՆ-ի ընտրություններին: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է, անկախ հեռավոր Ամերիկայում անցկացվող ամեն տեսակ ընտրություններից, որակյալ անենք մեկ գործ՝ ջախջախենք թշնամուն մարտի դաշտում՝ մինչև լիակատար հաղթանակ», – գրել է նա։