Իրանն ամերիկյան երկու ԱԹՍ է առգրավել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տեղի ունեցած երկու առանձին միջադեպերի հետևանքով երկու նավթատար և մեկ քարշակ են հրդեհվել։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ իր ռազմածովային ուժերի էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումներին հաջողվել է առգարվել LUCAS տեսակի երկու անօդաչու թռչող սարք։ Իրանական կողմի պնդմամբ՝ զինվորականները կարողացել են փոխել անօդաչուների կառավարման համակարգը, դրանք անվտանգ վայրէջք կատարել և առգրավել։
Թեհրանը նաև նախազգուշացրել է, որ Հորմուզի նեղուցում Իրանի սահմանած կանոնները շրջանցելու փորձերը կարող են ԱՄՆ-ի համար նոր կորուստների և քաղաքական հետևանքների հանգեցնել։

