ՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրք
ԱԳՄԱ նախարարությունը հայտարարություն է տարածել․
Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ:
Որոշումը համահունչ է Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությանը և նպատակ ումի նպաստելու հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը։
Արտոնյալ՝ զրոյական մաքսատուրքով արտահանման հնարավորություններից օգտվող ապրանքատեսակների ցանկում ներառված են՝
թարմ մրգեր՝ ծիրան, խաղող, դեղձ, նեկտարին, խնձոր և տանձ,
չորամրգեր՝ չամիչ,
կանաչեղեն և համեմունքներ՝ ռեհան, անանուխ, օրեգանո, խնկունի, եղեսպակ, ուրց, դափնու տերև, զաֆրան, կոճապղպեղ և այլ համեմունքներ,
խմիչքներ՝ գարեջուր, կոնյակ և բրենդի։
Համապատասխան ապրանքների ցանկը
Բրիտանական կողմից տրամադրված՝ արտահանման համար օգտակար տեղեկատվությունը՝ ներառյալ հնարավոր ներմուծող գործընկեր ասոցացիաների վերաբերյալ, հասանելի է հետևյալ հղումով:

