Կարող ենք վաճառել Լենինի մումիան. գնորդներ կգտնվեն. Ժիրինովսկին ՌԴ բյուջեն լցնելու միջոցը գտել է
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է վաճառքի հանել Մոսկվայի դամբարանում պահվող Վլադիմիր Լենինի աճյունը: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ֆրանսիայում մի գործարար ցանկանում է վաճառել «Ջոկոնդան»: Մենք էլ կարող ենք վաճառել Լենինի մումիան: Գնորդներ կգտնվեն. Չինաստանը, Վիետնամը կամ ինչ-որ կոմունիստ: Մումիայի վաճառքից բյուջեն կարող է հսկայական գումարներ ստանալ: Լենինը լավ վիճակում է, զմրսել են ընդամենը 96 տարի առաջ»,- գրել է Ժիրինովսկին:
Իդեպ Լենինից ազատվելու հարցը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը պարբերաբար բարձրացնում է: Լենինի ծննդյան ու մահվան օրերին նա առաջարկում է Լենինի աճյունը հողին հանձնել:

