ՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևը

Նոյեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեն քվեարկությամբ ընդունել է Բելառուսի նախաձեռնած «Զանգվածային ոչնչացման զենքի նոր տեսակների և նման զենքի նոր համակարգերի մշակումն ու արտադրությունն արգելելու մասին» բանաձևը։

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի անդամ 177 պետություն։

Բանաձևի համահեղինակների թվում, Բելառուսից բացի, ընդգրկվել են ևս 20 երկրներ, այդ թվում՝ Ղազախստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը և Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի մի շարք այլ պետություններ։

Բելառուսի գնահատմամբ՝ նախաձեռնությանը ցուցաբերված լայն աջակցությունը վկայում է դրա կարևորության մասին՝ զինաթափման և չտարածման միջազգային ռեժիմի ամրապնդման գործում։