Ինչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատեր

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․

«2019-2024թթ․ բացառապես պետական պաշտոններ զբաղեցնող ՔՊ-ական պաշտոնյաներից մեկը, պաշտոնը թողնելուց ամիսներ անց պաշտոնապես դարձել է Հայաստանի ոսկու խոշորագույն հանքերից մեկի 25% սեփականատերը։

Հայաստանի արդարադատության ղեկավար Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ մեկ շաբաթվա ընթացքում պարզել, թե ում մասին է խոսքը (եթե, իհարկե, չգիտի) և պարզաբանել, թե ինչպես է բացառապես աշխատավարձ ստացող իր ենթական դարձել ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ հանքի սեփականատեր»։