Սաբինա Ալիևան վերընտրվել է Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնում
Սաբինա Ալիևան վերընտրվել է Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնում։
Ըստ ԱՊԱ-ի, «Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմենի) ընտրության» հարցը քննարկման է դրվել Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում։
Քվեարկության արդյունքներով Սաբինա Ալիևան ընտրվել է ձայների մեծամասնությամբ՝ որպես Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) ևս մեկ ժամկետով։
Վերընտրված օմբուդսմեն Սաբինա Ալիևան երդվել է իր պարտականությունները կատարել պատվով և արժանապատվորեն։
Նշենք, որ նախագահ Իլհամ Ալիևի կողմից Միլլի Մեջլիսին ներկայացված փաստաթղթում այս պաշտոնի համար առաջադրվել են երեք թեկնածուներ։
Թեկնածուներն էին Սաբինա Ալիևան, Ջեյհուն Գարաջաևը և Էլշանա Վելիևան։

