Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա խոշոր հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի «Վոկզալնայա պլոշչադ» մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող խանութներով հետիոտնային կամրջի վրա խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։ 

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատներ։

«Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում», – հայտնել են գերատեսչությունից։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: