Հայրենիք, ազգային և ավանդական հասկացությունները անընդունելի են գլոբալիստների, աղանդավորների և նեոբոլշևիկների համար. Տեր Մաղաքիա

Արդյո՞ք հայրենիքը պետությունն է։ Այսօր հաճախ է շահարկվում այս թեման։ Իհարկե, իդեալական կլիներ, եթե հայրենիքի և պետության շահերը համընկնեին և միասնական լինեին։ Ցավոք, այսօր այդպես չէ, այս մասին նշել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։

Տեր Հոր խոսքով՝ այո՛, պետությունը հայրենիքի պաշտպանության, իրավական և անվտանգային համակարգի երաշխավորն է, բայց, եթե պետությունը չի կարողանում պաշտպանել հայրենիքը՝ կորցնելով նրա մի մասը, ապա վտանգավոր և կեղծ եզրույթ է՝ ասել, թե հայրենիքը պետությունն է։

«Մեզ համար հայրենիքն ավելին է, քան այսօրվա մեր պետության սահմանները։

Հայրենիքն ավելի մեծ և լայն հասկացություն է, քան՝ Պետությունը։

Դարեր շարունակ հայ ժողովուրդը, պահպանելով հայրենիքի գաղափարը և սիրո զգացումը, կարողացել է վերականգնել իր պետականությունը։